Առցանց-հեռավար ուսուցում. օր 22

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում, 3-րդ կուրս

Մոդուլի անվանումը. «Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ»

Ապրիլի 29-ին

Դաս 51(տեսական պարապմունք) Փոխադրող ընտրելու համար մրցույթ

Վերջին ժամանակներս համաշխարհային պրակտիկայում լայն տարածում է ստանում որոշակի տարածքում փոխադրումները իրականացնելու համար ձեռնարկություն ընտրելու նպատակով մրցույթների անցկացումը: Մրցույթի կազմակերպումը առավել հաճախ հանդիպում է երթուղային ավտոբուսներով քաղաքային և մերձքաղաքային փոխադրումները կազմակերպելիս, երբ փոխադրումների պատվիրատուն տեղական վարչակազմն է:
Շնորհիվ համապատասխան բյուջեից վճարումների կատարման ապա-հովվածության՝ այդպիսի պայմանագրերի ստացումը ԱՏԿ-ի համար գրավիչ է: Այդպիսի մրցույթներին մասնակցելու նախապատրաստվելը կոմերցիոն գործունեության ինքնության խնդիրն է:

Մրցույթը կատարվում է երկու տարբերակով.
Տարբերակ I: Փոխադրումների պատվիրատուն հայտարարում է փոխադրումների կազմակերպման պայմանները, սպասարկման որակին ներկայացվող պահանջները և այլն: Մրցույթի արդյունքներով առավելությունը տրվում է այն ձեռնարկությանը, որը պահանջում է նվազագույն չափով վճարումներ: Փոխադ-րումների պատվիրատուի համար չափանիշը տեղական բյուջեի նվազագույն ծախ-սերով որոշակի տրանսպորտային ծառայություններ ստանալն է:
Այդ դեպքում ձեռնարկության կոմերցիոն ծառայության խնդիրն այն է, որ ձեռնարկությունը փոխադրումների իրականացման ծախսերի և պատվիրատուի կողմից առաջարկվող տնտեսական պայմանների մանրակրկիտ վերլուծության հիման վրա, որոշի ձեռնարկության համար ընդունելի պայմանագրի նվազագույն գինը: Հաշվարկը պետք է կատարվի մանրամասն և բարեխղճորեն, քանի որ այդ ծախսերի բարձրացումը կարող է հանգեցնել մրցույթում անհաջողության, իսկ նվազեցումը կհանգեցնի նրան, որ ԱՏԿ-ն չի կարողանա կատարել իր վրա վերցրած պարտականությունները:

Տարբերակ II: Փոխադրումների պատվիրատուն հայտարարում է փոխադրումների կազմակերպման պայմանները, սպասարկման որակի բազային պահանջները և պայմանագրի նախօրոք որոշված գինը:
Այդ դեպքում ձեռնարկության կոմերցիոն ծառայությունից պահանջվում է այն ծառայությունների հիմնավորումը, որոնք ձեռնարկությունը կարող է մատուցել հաստատված գնի սահմաններում:
Մրցույթին մասնակցելու որոշումն ընդունելուց հետո (հատկապես, եթե դա մասնավոր ձեռնարկություն է), անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատվիրատուն մրցույթ հայտարարելով, այլ հավասար պայմանների դեպքում գերադասում է

 այնպիսի ԱՏԿ, որի հետ արդեն ունի համագործակցության փորձ,

 լայն հնարավորություններ ունեցող խոշոր ֆիրման՝ փոքր ձեռնարկությունից,

 նշված փոխադրումների բնագավառում երկար աշխատած ձեռնարկությունը նոր կազմակերպված կամ իր աշխատանքի պրոֆիլը փոխած ձեռնարկությունից:
Եթե նշված գործոնները, հաշվի առած մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող ԱՏԿ-ի դիրքը, խոստումնալից չեն, ապա հնարավոր է, որ մրցույթին մասնակցի որևէ այլ ձեռնարկության հետ համատեղ, որի ընտրվելու հավանականությունը ավելի մեծ է, բայց նա տվյալ պահին պայմանագրով պահանջվող գործունեություններ իրականացնելու անհրաժեշտ հնարավորություններ չունի:

Առցանց-հեռավար ուսուցում. օր 21

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում, 3-րդ կուրս

Մոդուլի անվանումը. «Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ»

Ապրիլի 28-ին

Դաս 50(տեսական պարապմունք) Երթուղիների կազմակերպում, փոփոխում և փակում

Երթուղի բացում են բավարար հզորության ուղևորահոսքերի պայմաններում (քաղաքներում ոչ պակաս 100 ուղ/ժ մեկ ուղղությամբ), երթուղու մայրուղով երթևեկության անվտանգության ապահովման և անհրաժեշտ թվով ավտոբուսների առկայության դեպքում: Քաղաքային և մերձքաղաքային գոտում տեղական երթուղիների համակարգ ձևավորվում է տեղական վարչակարգի տրանսպորտային մարմինների կողմից: Այնուհետև շահագործման համար երթուղիները հանձնվում են փոխադրողներին նրանց հետ կնքված պայմանագրի հիման վրա: Մնացած դեպքերում երթուղիների ձևավորումն իրականացվում է փոխադրողների կողմից ինքնուրույն:

Բացման (փոփոխելու) համար նախատեսվող մայրուղին ուսումնասիրվում է տեղական վարչակարգի տրանսպորտային մարմինների, պետավտոտեսչության, կոմունալ և ճանապարհային ծառայությունների, կազմակերպության, որի ենթակայությանն է գտնվում երթուղու մայրուղու վրա գտնվող երկաթուղային անցուղիներ և փոխադրողի, ներկայացուցիչների կողմից: Հանձնաժողովը որոշում է երթուղու մայրուղու համապատասխանությունը հաստատված տեխնիկական պահանջներին: Երթուղու ուսումնասիրության ակտում հանձնաժողովը նշում է այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել մինչև երթուղու բացելը. երթևեկելի մասի տեղամասերի նորոգում, վերջնական կանգառների կա-ռուցում, նստեցման հարթակների սարքավորում, պետավտոտեսչության կողմից լրացուցիչ միջոցառումների ձեռնարկում երթևեկության անվտանգությունն ապահովելու համար: Յուրաքանչյուր երթուղի տարեկան երկու անգամ ենթարկվում է ատեստացիայի, որի ընթացքում պարզում են երթուղու մայրուղու համապատասխանությունը ներկայացված պահանջներին, որոշում են երթուղում տրանսպորտային սպասարկման որակի ցուցանիշների մակարդակը, ստուգում են երթևե-կության չվացուցակի համապատասխանությունն ուղևորահոսքին, վերլուծում են երթուղու շահութաբերության վերաբերյալ հաշվարկային տվյալների դինամիկան, ստացված բողոքները, ուղևորների սպասարկման բարելավման վերաբերյալ առաջարկությունները: Ատեստացիայի արդյունքների հիման վրա պլանավորում են անհետաձգելի միջոցառումները՝ ուղղված բացահայտված թերությունների վերացմանը, մասնավորապես, որոշում են երթուղու մայրուղու և երթուղում աշխատող ավտոբուսների թվի փոփոխման, արագընթաց, կարճացված և ճեպընթաց երթուղիներ կազմակերպելու, երթուղու մայրուղու երթևեկելի մասը լավ վիճակում պահպանելու համար պատասխանատու ճանապարհային կազմակերպություններին և երթևեկությունը կարգավորող պետական ավտոմոբիլային տեսչությանը պահանջներ ներկայացնելու նպատակով:

Առցանց-հեռավար ուսուցում. օր 20

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում, 3-րդ կուրս

Մոդուլի անվանումը. «Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ»

Ապրիլի 27-ին

Դաս 49(գործնական պարապմունք) Տարիֆների սահմանափակումը(փոխադրումների ինքնարժեքի որոշումը)

Առցանց-հեռավար ուսուցում. օր 19

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում, 3-րդ կուրս

Մոդուլի անվանումը. «Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ»

Ապրիլի 22-ին

Դաս 48(տեսական պարապմունք) Պետական ֆինանսական աջակցություն ուղևորատար փոխադրումներ իրագործելու համար

Ինչպես արդեն նշվել է, պետությունը միշտ մեծ ուշադրություն է դարձնում քաղաքային և մերձքաղաքային ուղևորատար փոխադրումներին, դրանց տնտեսական աջակցմանն ու հսկմանը: Դիտարկենք այդ բնագավառում գոյություն ունեցող համաշխարհային փորձի մի քանի տարրեր:
Հասարակական ուղևորատար տրանսպորտի զարգացման և գործելու համար պետության կողմից ֆինանսավորման ձևի և մասնաբաժնի ընտրման ընդհանուր մոտեցումն այն է, որ նա պետք է հաշվի առնի ոչ միայն ԱՏԿ-ի շահագործական եկամուտների և ծախսերի հասարակ հաշվեկշիռը, այլ նաև այն բոլոր անուղղակի առավելությունները, որոնք ապահովում են արդյունավետ տրանսպորտային համակարգի գոյությունն ամբողջությամբ: Հասարակական տրանսպորտն ազդում է ոչ միայն բնակչության շարժունակության ապահովման, այլ նաև վառելիքի օգտագործման, բնապահպանության (հատկապես քաղաքներում և մերձքաղաքային գոտում), ամբողջ քաղաքային միջավայրի զարգացման, տրանսպորտային անվտանգության վրա:
Յուրաքանչյուր երկիր իր սեփական որոշումն է ընդունում հասարակական ուղևորատար տրանսպորտի զարգացման և գործունեության հսկողությանը՝ պե-տության մասնակցության վերաբերյալ` հաշվի առնելով իրավական ավանդույթները, ստեղծված վարչական բաժանումները և տնտեսական համակարգի առանձնահատկությունները:
Աշխարհի շատ երկրներում հասարակական տրանսպորտի զարգացումը ֆինանսավորողը սուբյեկտների (կառավարությունը, վարչական միավորման իշխանությունները, տեղական ինքնակառավարման մարմինները) մասնակցությունը և այդ մասնակցության բնույթը, դրանցից յուրաքանչյուրի համար, սահմանվում է օրենքով:

Առցանց-հեռավար ուսուցում. օր 18

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում, 3-րդ կուրս

Մոդուլի անվանումը. «Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ»

Ապրիլի 21-ին

Դաս 47(տեսական պարապմունք) Ավտոտրանսպորտային կազմակերպության մասնագետներին ներկայացվող պահանջները

Ավտոտրանսպորտային կազմակերպության շահագործական ծառայության մասնագետներին ներկայացվում են մի շարք պարտադիր հատուկ մասնագիտական պահանջներ: Կոմերցիոն ուղևորատար ավտոմոբիլների ղեկավարմանը թույլատրվում են 21 տարեկան հասակից: Ավտոբուսների վարորդները պետք է ունենան I կարգի որակավորում: Ղեկավարները և մասնագետները, որոնց գործունեությունն անմիջականորեն կապված է շարժակազմի շահագործման և ՃԵԱ-ի հետ, պարտադիր կարգով պետք է պարբերաբար (5 տարին մեկ անգամ) ուսումնառեն մասնագիտական և ՃԵԱ ծրագրով: Համապատասխան պատրաստականության առկայությունը ղեկավարների և մասնագետների մոտ պետք է հաստատվի պետական նմուշի դիպլոմով և հատուկ դասընթացներ ավարտելու վերաբերյալ վկայականով:
Ղեկավարների կողմից ենթականերին տրվող կառավարչական որոշումների համապատասխան ցուցումների կատարումն ապահովվում է աշխատակիցների տնտեսական շահագրգռվածությամբ` աշխատանքի արդյունքներով, ինչպես նաև պատասխանատվության չափով: Օրենսդրությամբ նախատեսված է քաղաքացիական, վարչական, քրեական և կարգապահական պատասխանատվություն:

Առցանց-հեռավար ուսուցում. օր 17

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում, 3-րդ կուրս

Մոդուլի անվանումը. «Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ»

Ապրիլի 20-ին

Դաս 46(տեսական պարապմունք) Ուղևորների փոխադրման երթուղիների ռացիոնալ սխեմաների կազմում

Ի՞նչ է ռացիոնալ երթուղային սխեմա: Ռացիոնալ երթուղային կարելի է անվանել այն սխեման`

  1. որն ապահովում է ամենամեծ շահույթ ամենափոքր ծախսերի դեպքում,
  2. որի դեպքում բնակչությունը երթևեկության վրա ծախսում է ամենաքիչ ժամանակ,
  3. որն ապահովում է ամենափոքր թվով տրանսպորտափոխում,
  4. որը ներգրավում է փողոցային ցանցում երթևեկության կառավարման գործող քաղաքային համակարգը:

Դիտարկենք առաջարկված բնորոշումներից յուրաքանչյուրի առավելությունները և թերություները:

Եթե հետևենք առաջին բնորոշմանը, ապա ամենամեծ շահույթ, ամենափոքր ծախսերով (առաջարկում է տրանսպորտային ձեռնարկությունը) կստացվի այնպիսի երթուղային սխեմայով, որը կազմված է ոչ արդարացված մեծ թվով երթուղիներից, որոնք ըստ երթուղու երկարության անհավասարաչափության գործակցի նվազեցման հաշվին ցանկանում են բարձրացնել տեղերի օգտագործ-ման գործակիցը:

Այս դեպքում անխուսափելիորեն աճում է տրանսպորտափոխումը, մեծանում է բնակչության երթևեկության վրա ծախսված ընդհանուր ժամանակը, աճում է տրանսպորտային հոգնածությունը, ինչը բացասաբար է անդրադառնում աշխատանքի արտադրողականության վրա: Պարզ է, որ այսպիսի ճանապարհը սխալ է:

Երկրորդ դեպքում կպահանջվեն մեծ թվով լրացուցիչ տրանսպորտային միջոցներ, որոնք մի շարք դեպքերում լրիվ չեն օգտագործվելու, իսկ փողոցային ցանցի և տրանսպորտային հանգույցների թողունակությունը չի կարող ապահո-վել այդպիսի երթուղային սխեմայի մշտական անխափան աշխատանքը:

Երրորդ դեպքում վտանգ կա, որ բնակչությունը քաղաքային տրանսպորտի վրա կկորցնի 2 անգամ շատ ժամանակ: Այս դեպքում փողոցային տեսակի տրանսպորտի շատ երթուղիներ չարդարացված կրկնելու են արտափողոցային արագային տրանսպորտի երթուղիները:
Չորրորդ դեպքում` տրանսպորտային հոսքերի ղեկավարման պահանջների տեսանկյունից ստեղծելով ռացիոնալ երթուղային սխեմա, որն առաջ է քաշում պետավտոտեսչությունը, հնարավոր չի լինելու բավարարել մի շարք իրավացի պահանջներ, որոնք ներկայացվում են բնակչության և տրանսպորտային ձեռնարկությունների կողմից:

Առցանց-հեռավար ուսուցում. օր 16

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում, 3-րդ կուրս

Մոդուլի անվանումը. «Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ»

Ապրիլի 17-ին

Դաս 45(տեսական պարապմունք) Բնակչության տրանսպորտային սպասարկման առանձնահատկությունները

Բնակչության տրանսպորտային սպասարկումն ավտոմոբիլային տրանսպորտով սովորաբար համարում են ուղևորների փոխադրումն ավտոբուսներով, տաքսամոտորներով և երթուղային տաքսիներով, ինչպես նաև, այսպես կոչված, բնակչության տրանսպորտա-առաքման սպասարկում, տնային իրերի փոխադրում, վառելիքի տեղափոխում և այլն:
Բնակչության սպասարկման հետ կապված բոլոր տեսակի գործունեությունների ընդհանուր առանձնահատկությունները դրանց բարձր սոցիալական արժեքականությունն է: Նրանից, թե որքանով են ապահովված պահանջվող ծավալները, մատչելիությունը և համապատասխան ծառայությունների որակը, շատ բանով կախված է առանձին տարածքներում և ամբողջ երկրում սոցիալ-քաղաքական կայունությունը:
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում այդ գործոնը շատ տարիներ եղել է ավելի գործուն, քան ուրիշ երկրներում: Դրա հիմնական պատճառները երկուսն են.

  • առաջինը մեկ շնչին ընկնող անձնական ավտոմոբիլների քանակը Հայաստանում տասնամյակների ընթացքում անչափ ցածր է եղել, քան զարգացած արտասահմանյան երկրներում (բեկում զգացվել է միայն վերջին տարիներին), որի արդյունքում բնակչության տրանսպորտային շարժունակությունը գլխավորապես բավարարվել է հասարակական ուղևորատար տրանսպորտի հաշվին,
  • երկրորդը մեր երկրում հասարակական ուղևորատար տրանսպորտի հիմքը եղել և մնում է ավտոմոբիլային տրանսպորտը, մասնավորապես՝ ավտոբուսները: